ՖԻՖԱ-ն կարող է տրանսֆերային արգելք դնել «Ռեալ»-ի վրա
Մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու համար «Ռեալ»-ը կարող է հայտվել ՖԻՖԱ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների տակ: Մադրիդյան ակումբին կարող են առաջիկա մի քանի տարվա ընթացքում արգելել տրանսֆերներ իրականացնել:
Նշենք, որ նմանատիպ պատժամիջոցներ կիրառվել են «Բարսելոնա»-ի նկատմամբ, որը ձգտում էր Լոզանի դատարանում վիճարկել ՖԻՖԱ-ի որոշումը: Արդյունքում CAS-ը մերժել է կատալոնյան ակումբի բողոքակումը: Դրա հետևանքով «Բարսելոնա»-ն խզել է ՖԻՖԱ-ի հետ հարաբերությունները: