2542 դիտում
08:17 16-01-2015
Ինչպե՞ս կամ ինչո՞ւ չքաղաքականացնել. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Չքաղաքականացնել: Այդպիսի կոչով տարբեր առիթներով հաճախ են հանդես գալիս մեր իշխանության ներկայացուցիչները: Այս անգամ էլ նույն հորդորով հանդես եկավ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Ամբողջ խնդիրն այն է, որ հստակ սահմանում չկա, թե ինչ է քաղաքականությունը:
Ենթադրենք, ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի քիչ թե շատ «երևելի» դեմքը կամ նրա մոտակա շրջապատի մարդիկ փողոցում կռիվ են սարքում, խուլիգանություն են անում: Այդ մարդկանց արարքների մեջ քաղաքական մոտիվներ չկան՝ «իրենց նեղացրած» մարդու քիթ-մռութը ջարդելով կամ ոտքերին կրակելով՝ նրանք իրենց քաղաքական հայացքները չեն արտահայտում կամ իշխանության համար չեն պայքարում: Արժե՞ այդ դեպքում հիշատակել այդ մարդկանց կուսակցական պատկանելությունը: Ինձ թվում է՝ այո, որովհետև, մասնավորապես, հենց այդ միջավայրն է ծնում անպատժելիությունից հարբած, չափը կորցրած քաղաքացիներին: Նշելով խուլիգանների կուսակցությունները՝ ես նրանց «կենցաղային» վեճը քաղաքականացնո՞ւմ եմ։ Հավանաբար, բայց կենցաղի ու քաղաքականության միջև սահմանը շատ դժվար է որոշել:
Երկու օր գյումրեցիները պահանջում են, որ Հայաստանի 6 քաղաքացու դաժանաբար սպանության մեջ կասկածվող զինծառայողին հանձնեն Հայաստանի իրավապահ մարմիններին: Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունն այդ մարդկանց «ամբոխ» է անվանում՝ մերժելով նրանց անհատ, քաղաքացի լինելը: Արդյոք «Ռեգնումն» այդպիսով չի՞ քաղաքականացնում գյումրեցիների պահանջը: Ինձ թվում է՝ այո, քաղաքականացնում է. մարդիկ ուզում են տեսնել խնդրի լուծումը իրավական հարթության մեջ, իսկ նրանց ասում են՝ քանի որ դուք «հպատակ» ազգ եք, դուք նման ցանկություն արտահայտելու իրավունք չունեք»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2889 դիտում
08:45 27-12-2014
Ո՞րն է ժամանակակից մարդու կամ գուցե ընդհանրապես՝ մարդու գլխավոր խնդիրը. Առավոտ. խմբագրական
4832 դիտում
09:46 11-03-2015
Եթե ցանկանամ գնալ Գյումրի կամ այլ քաղաք, պիտի հարցնեմ «քրեական տարրերի» թույլտվությու՞նը. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1501 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»