211652_close_icon
views-count1554 դիտում article-date 21:54 16-01-2015

Փարիզում քաղաքացիներին պատանդ վերցրած անձը ձերբակալվել է

Փարիզի փոստային բաժանմունքներից մեկում այսօր քաղաքացիներին պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը: Վերջինիս տվյալներով՝ քաղաքացիներից ոչ մեկ չի տուժել: Ավտոմատով եւ մի քանի նռնակներով զինված տղամարդը, երկու հոգու պատանդ պահելուց հետո, ինքնակամ է որոշել հանձնվել: Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ նա հոգեկան հիվանդությամբ է տառապում: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Փարիզում ահաբեկչական գործողությունների հետեւանքով 17 մարդ էր զոհվել:

Նմանատիպ նյութեր