211652_close_icon

ՀՀ ԱԺ–ում Պերմյակովի հարցով փակ քննարկում կանցկացվի. ՉԻ

views-count1786 դիտում article-date 09:32 17-01-2015
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, եկող շաբաթ Ազգային ժողովում հանձնաժողովների մակարդակով տեղի կունենա աշխատանքային փակ քննարկում, որի ժամանակ կխոսվի Գյումրիում վերջին իրադարձությունների մասին և կքննարկվի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի զործի քննությունը հայկական իրավապահ մարմիններին հանձնելու հարցը: Փակ քննարկումը լինելու է Ազգային ժողովի պետաիրավական, արտաքին հարաբերությունննրի, ինչպես նաև պաշտպանության, ազգային անվտանզության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղությամբ: Տեղեկությունների համաձայն՝ քննարկմանը ներկա կգտնվեն նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր