211652_close_icon
views-count3313 դիտում article-date 16:07 28-03-2015

Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Հայաստանում. Օլեգ Լեբեդև

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ ԱՊՀ երկրների և Եվրասիական ինտեգրման գործերով հանձնաժողովի նախագահ Օլեգ Լեբեդևը հայտնել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Հայաստանում, հաղորդում է gazeta.ru-ն: Լեբեդևի խոսքով՝ որոշումն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Պետդումայի պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստում: «Ռուսաստանն ամեն հնարավորն արեց, որպեսզի հետաքննությունը շարունակվի և այն կանցկացվի Հայաստանի տարածքում, ինչպես խնդրել է հայ ժողովուրդը»,-ասել է Լեբեդևը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին սահմռկեցուցիչ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]սպանության [/url]զոհ դարձան Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները:

Նմանատիպ նյութեր