211652_close_icon
views-count892 դիտում article-date 09:54 18-01-2015

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր հատվածում, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է` մշակված աղ-ավազով: Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր