Իրանի նախագահ Ռուհանին աշխատանքի է մեկնել մետրոյով
Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր առավոտյան աշխատանքի է մեկնել մետրոյով, հաղորդում է Fars գործակալությունը:
«Ազադի» մետրոյի կայարանից Ռուհանին հասել է մինչև «Իմամ Ալի» կայարանը, որի ընթացքում զրուցել է մետրոյի ուղևորների հետ, լսել նրանց խնդիրները:
Իրանի նախագահի՝ մետրոյով երթևեկելու պատճառը, ըստ երևույթին եղել է այն, որ հունվարի 19-ը Իրանում նշվում է որպես Մաքուր օդի օր: Ռուհանիին ուղեկցել է Բնապահպանության և շրջակա միջավայրի նախարար Մասում Իբթիքարը: