211652_close_icon
views-count1982 դիտում article-date 21:14 19-01-2015

Մոսկվայում արգելվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ հանրահավաք կազմակերպել

Մոսկվայի իշխանությունները մերժել են հունվարի 25-ին նախատեսվելիք՝ կրոնական զգացմունքները ոտնահարելու դեմ ուղղված հանրահավաքի հայտը, քանի որ այն սադրիչ գործողությունների առիթ կհանդիսանա: Պարզվել է՝ կազմակերպիչները, որոնք կրոնական փոքրամասնությունների հետ առնչություն իրականում չունեն, մտադիր էին մայրաքաղաքի փողոցներում մոտ 100 հազար մարդու հավաքել: Հանրահավաքի նպատակն էր՝ բողոքել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ: Հիշեցնենք, որ դրանք հրապարակվել էին ֆրանսիական Charlie Hebdо հանդեսում: Հետագայում, հանդեսին սատար կանգնող մի քանի պարբերականներ եւս տպագրել էին ծաղրանկարները:

Նմանատիպ նյութեր