211652_close_icon

Բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոփանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան

views-count2398 դիտում article-date 19:56 19-01-2015
«Խորը ցավով տեղեկացա, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Վստահ եմ, որ արվեց հնարավոր ամեն ինչ, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունից փրկված փոքրիկն ապրի: Անշուշտ, գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոսանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը: Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ցավակցում եմ փոքրիկի ազգականներին, գյումրեցիներին և բոլոր նրանց, ովքեր ողբերգական օրերին կիսեցին այս մեծ վիշտը: Համբերություն ու ոգու տոկունություն եմ մաղթում և ակնկալում խստագույն պատիժ ոճրագործի համար»: Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան

Նմանատիպ նյութեր