211652_close_icon

ՌԴ-ում երիտասարդը նախանձից վնասել է թանկարժեք մեքենաների անվադողերը

views-count2169 դիտում article-date 21:43 20-01-2015
ՌԴ Լենինսկ-Կուզնեցկի քաղաքի 22-ամյա բնակիչը խոհանոցային դանակով վնասել է 10 թանկարժեք ավտոմեքենաների անվադողեր, հայտնում է ՌԴ ՆԳ նախարարության Կեմերովսկի շրջանի լրատվական ծառայությունը: Կուզբասկի փողոցի բնակիչներից ոստիկանության բաժանմունք միանգամից մի քանի ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց ավտոմեքենաների անվադողերը «կտրել» են: Ոստիկանները բերման են ենթարկել չարագործին: Նա խոստովանել է, որ ավտոմեքենաների սեփականատերերի հանդեպ նախանձից է վնասել անվադողերը: Վնասի ընդհանուր չափը մոտ 100 հազար ռուբլի է: Երիտասարդին մինչեւ 2 տարվա ազատազրկում է սպառնում:

Նմանատիպ նյութեր