«168 ժամ» թերթը գրում է, որ ՀՀ ԿԲ 2014թ. դեկտեմբերի 30-ի հայտնի որոշումից հետո, որով ՀՀ տարածքում գործող բանկերի սեփական կապիտալի նվազագույն չափը սահմանվեց 30 միլիարդ դրամ՝ նախկին 5 միլիարդի փոխարեն, ակտուալ է դարձել հարցը, թե որ բանկը որքան կապիտալ ունի:
Կան 5 առևտրային բանկեր, որոնց ընդհանուր կապիտալն արդեն իսկ գերազանցում է 30 միլիարդ դրամը, և նրանք 2017 թվականին ընդառաջ կապիտալը ԿԲ պահանջին համապատասխանեցնելու խնդիր չունեն: Սեփական կապիտալի մեծության առումով առաջին տեղում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկն է (54.1 մլրդ դրամ): Հնգյակի մեջ են նաև «Արդշինբանկը», HSBC Հայաստան բանկը, «Ամերիաբանկը» և ՎՏԲ Հայաստանը: Եվս 6 բանկերի դեպքում սեփական կապիտալի չափը գտնվում է 20-30 միլիարդ դրամի սահմաններում: Թվով 7 բանկերի կապիտալը 10-20 միլիարդ է: 10 մլրդ դրամից պակաս ընդհանուր կապիտալ ունի երեք բանկ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։