211652_close_icon
views-count2454 դիտում article-date 17:56 20-01-2015

Հոգեհանգստյան կարգ եւ մոմավառություն Աշտարակում՝ Ավետիսյանների ընտանիքի համար. լուսանկարներ

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Արբ. Մարիանէ եկեղեցու բակում նախօրեին տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի: Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը կատարեց սպանդի ենթարկված ընտանիքի անդամների մահվան յոթերորդ օրվա հոգեհանգստյան արարողություն: Արձագանքելով Գյումրիում կատարված ահասարսուռ ոճրագործությանը, հարյուրավոր մասնակիցներ իրենց սրտի ձայնը միացրին բազմահազար այն աղոթքներին, որոնք ուղղվում են առ աստված` դաժանաբար սպանված ընտանիքի անդամների հոգիների հանգստության համար: Եղերական ոճրագործությունը խստորեն դատապարտեցին եւ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, բոլոր գյումրեցիներին իրենց զորակցությունը հայտնեցին մարզպետ Սարգիս Սահակյանը, արարողության բոլոր մասնակիցները, հայտնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր