211652_close_icon
views-count5593 դիտում article-date 16:24 13-01-2015

Մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի

«Մոմավառություն ի հիշատակ Ավետիսյանների» նորաստեղծ ֆեյսբուքյան էջն այսօր մայրաքաղաքի Ազատության հրապարակում կազմակերպում է [url=https://www.facebook.com/events/1570538136521434/]մոմավառություն[/url]՝ ի հիշատակ Գյումրիում երեկ գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի: «ԲՈԼՈՐԻՍ ՑԱՎՆ է և մեր պարտքն է ազգովի հարգանքի տուրք մատուցել մեր հայրենակիցներին: Եկեք մոմավառության այս միջոցառումը չքաղաքականացնենք, ուղղակի ի հիշատակ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ՝ մեկ մոմ վառենք միասին»,-ասված է էջում: Նույն էջից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկանում է, որ այսօր` հունվարի 13-ին, ժամը 19.00-ին բոլորին հրավիրում են Ազատության հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելու: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ է մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, որումին տեղափոխել են հիվանդանոց: Նրան վիրահատել էին: Գյումրիից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր նաեւ, որ ռուս սահմանապահներին հաջողվել է հայ-թուրքական սահմանը հատելիս Բայանդուր գյուղի վարչական տարածքում հայտնաբերել հիմնական կասկածյալին՝ զինծառայող, ՌԴ զինված ուժերի ծառայող Վալերի Պերմյակովին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ մարդասպանին հայտնաբերելու գործողությունները ՌԴ-ի կողմից անձամբ ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ բանակի գեներալ Արկադի Վիկտորովիչ Բախինը: Իսկ Այսօր ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղարդագրություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում է: Երեկ Գյումրիում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական խումբը: Այժմ քննարկվում է երեխային Երևան տեղափոխելու հարցը: Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Նմանատիպ նյութեր