Charlie Hebdo շաբաթաթերթն արդեն վաճառվում է Լեհաստանում
Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթաթերթը առաջին անգամ վածառվել է Լեհաստանում: Մասնավորապես, երեկ երեկոյան այն վաճառքի է հանվել Վարշավայի խոշոր հյուրանոցներում:
Թերթը տարածում է գտնում EuroPress Polska ընկերության կողմից: Նրա ներկայացուցիչը հայտնել է, որ թերթը դեռ սահմանափակ քանակությամբ և հատուկ վաճառքի կետերում է հայտնվել, բայց ենթադրվում է, որ պահանջարկը կմեծանա և վաժառքի ծավալները նույնպես կմեծանան: Արժեքը մեկ օրինակի համար կազմել է մոտ 9 եվրո:
Առայժմ վաճառքի է հանվել 3000 օրինակ: