211652_close_icon
views-count1337 դիտում article-date 22:31 17-01-2015

Charlie Hebdo ֆրանսիական շաբաթաթերթի տպաքանակն արդեն հասել է 7 միլիոնի

Հունվարի 14-ին, երբ ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված ահաբեկչությունից հետո առաջին համարը թողարկվեց, տպաքանակը կազմում էր 3 միլիոն, այնուհետև ավելացել և դարձել է 5 միլիոն: Կրպակներում մեծ հերթեր են եղել: Թերթը վաճառվել է, որ միայն Ֆրանսիայում, այլ նաև տարբեր երկրներում: Նման պահանջարկով պայմանավորված՝ տպաքանակն ավելացել է դառնալով 7 միլիոն: Ի դեպ՝ ֆրանսիական հայտնի Figaro և Monde օրաթերթերը լույս են տեսնում համապատասխանաբար՝ 317 և 274 հազար տպաքանակով:

Նմանատիպ նյութեր