2038 դիտում
07:44 21-01-2015
ՀՀ տնտեսական աճը 2015-ին կլինի 0%. ՎԶԵԲ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Ընթացիկ՝ 2015 թվականին մեր տնտեսությանը, ըստ Եվրոպական բանկի կանխատեսման, ունենալու է 0% աճ:
Սա այս պահին որևէ միջազգային ֆինանսական կառույցի արած վատթարագույն կանխատեսումն է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ: Ընդամենը երեք ամիս առաջ Եվրոբանկի կանխատեսումները բավականին լավատեսական էին՝ 3.5% 2015 թվականի համար: Եվրոբանկի փորձագետները ՀՀ տնտեսության սպասվող զրոյական աճը ամբողջությամբ պայմանավորում են Ռուսաստանի տնտեսության խորացող ճգնաժամի ազդեցությամբ, որն էլ, իր հերթին, պայմանավորված է նավթի գների անկմամբ: ՌԴ տնտեսության վերաբերյալ Եվրոբանկի կանխատեսումները ավելի հոռետեսական են 4.8% տնտեսական անկում այն դեպքում, երբ սեպտեմբերին կանխատեսվում էր 0.4% աճ:
Հետսովետական տարածքում տնտեսական աճի կանխատեսումները բարձրացվել են միայն Վրաստանի և Ուզբեկստանի դեպքում: ՀՀ տնտեսական աճի կանխատեսման նման կտրուկ նվազում Եվրոբանկի փորձագետները տվել էին նաև 2013–ին իջեցնելով աճի կանխատեսումը 5%-ից մինչև 2.5%:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2841 դիտում
11:10 09-03-2017
2016-ին ՀՆԱ աճը՝ տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս. «Հայկական ժամանակ»
822 դիտում
23:25 16-01-2023
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը
2884 դիտում
17:30 01-06-2017
Տնտեսական աճը նախանշվածից բարձր է լինելու է ներքին տնտեսական պոտենցիալի հաշվին. Վարդան Արամյան
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ