1277 դիտում
11:20 21-01-2015
Գյումրիի խանութներում մարդիկ մեծ թվով պարտքեր ունեն՝ կուտակված հիմնականում սնունդ գնելու արդյունքում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ ամենաաղքատ մարզի մարզկենտրոնում՝ Գյումրիում, փոքր ու միջին խանութներում մարդիկ ունեն մեծ թվով պարտքեր՝ կուտակված հիմնականում սնունդ գնելու արդյունքում։ Խանութների մեծամասնությունը չի մերժում այդպիսի քաղաքացիներին, քանի որ, իրենց խոսքերով, ըմբռնումով են մոտենում։
Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող քարե կրպակներից մեկը, որը շատ փոքր է ու վաճառում է հիմնականում սնունդ, 2 մլն դրամի «նիսյայով» ապրանք ունի տված։ Ինչպես մեր զրույցում պատմեց կրպակի սեփականատերը, իրենք ճանաչում են թաղի մարդկանց ու այդ պատճառով էլ տալիս են պարտքով։ Ըստ խանութպանի, մարդիկ պարտքերը փակում են, երբ ստանում են թոշակ, նպաստ, աշխատավարձ կամ փող խոպանից։
«Անի թաղամասում գտնվող միջին մեծության խանութի աշխատակիցներից մեկն ասել է, որ ունեն մոտ 1,5 մլն դրամի տված ապրանք։ Այդ խանութում նախկինում պարտքերը կազմում էին 3 մլն դրամ, հիմա միլիոն ու կես են, քանի որ շատերը գնացել են երկրից ու առևտուր չեն անում։Մարդիկ գնացել են Ռուսաստան աշխատելու: Նրանց մեջ մարդիկ են եղել, որ լրիվ պարտքերը փակել ու գնացել են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1584 դիտում
09:47 21-03-2014
Սուսաննան արյունը վաճառել է երեխաների համար սնունդ գնելու համար․ Առավոտ
19529 դիտում
10:02 19-07-2018
Զինվորները ծնողներից փող են խնդրում սնունդ և ծխախոտ գնելու համար. «Ժամանակ»
Այս բաժնից
1468 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»