814 դիտում
21:06 21-01-2015
Համաժողով՝ «Պայքար խոշտանգումների կիրառման և անպատժելիության դեմ» խորագրով
Հունվարի 22-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, Եվրոպական միության աջակցությամբ, կազմակերպում է «Պայքար խոշտանգումների կիրառման և անպատժելիության դեմ. խոսքից գործի» խորագրով համաժողով:
Նպատակն է՝ քննարկել Հայաստանում խոշտանգումների կիրառման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև, ներկայացնել այն քայլերը և միջոցները, որոնք ուղղված են այդ պրակտիկան կանխելուն և անպատժելիության դեմ պայքարը արդյունավետ դարձնելուն: Միջոցառման շրջանակներում կքննարկվի նաև խոշտանգումների զոհերին փոխհատուցում տրամադրելու խնդիրը:
Ակնկալվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Արդարադատության նախարարության և դատական համակարգի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց իրավասության սահմաններում ձեռնարկած քայլերն ու միջոցառումները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
799 դիտում
11:53 17-11-2024
Երևանում կկայանա Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմի պրեմիերան
766 դիտում
10:43 17-11-2024
Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
1378 դիտում
09:59 17-11-2024
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի