211652_close_icon
views-count1551 դիտում article-date 18:12 22-01-2015

Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարի համար ոստիկաններ կվարձի

Ֆրանսիայի իրավապահ մարմիններն ավելի կհամալրվեն համապատասխան զինատեսակներով եւ պաշտպանական միջոցներով, ինչպես նաեւ՝ կվարձեն եւս 2600 ոստիկանի՝ ահաբեկչական վտանգի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը: Նա նշել է, որ առաջիկա 3 տարում ահաբեկչության դեմ պայքարին կհատկացվի 425 միլիոն եվրո: Կընդլայնվեն հետախուզական ծառայությունների լիազորությունները, իսկ հեռախոսազրույցների ստացման թույլտվության գործընթացն ավելի կհեշտացվի: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վերջին մի քանի ահաբեկչական գործողությունների հետեւնաքով 17 մարդ էր սպանվել:

Նմանատիպ նյութեր