1769 դիտում
08:28 22-01-2015
Երևակայության արգելակները դրդում են հայաստանցիներին անգործության. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Եթե որևէ մեկը 30 տարի առաջ ասեր, որ Խորհրդային Միությունը կփլուզվի, որ մենք կկարողանանք ազատագրել Ղարաբաղը, կամ՝ որ Ռուսաստանն ու Ուկրաինան գրեթե թշնամիներ կդառնան, նրան շատ քչերը կհավատային: Մարդիկ կասեին, որ դա անհնարին է: Ինչո՞ւ: Որովհետև մեր երևակայությունը, որպես կանոն, հիմնվում է եղած իրականության վրա և այդ չափազանց նեղ սահմաններում շարժվելով՝ ներկայացնում է համապատասխան պատկեր: Ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության հիմնադիր Հենրի Ֆորդը նման առիթով ասել է՝ «եթե ես հարցնեի մարդկանց, թե ինչ են նրանք ուզում, նրանք կպատասխանեին՝ «ավելի արագ ձիեր»: Պարզ է՝ մարդիկ ձիեր են տեսել, և նրանց մեծ մասի երևակայությունը դուրս չի գալիս ձիով տեղափոխվելու կարծրատիպից:
«Մենք երբեք քաղաքակիրթ և ժողովրդավարական երկիր չենք դառնա», «իշխանությունը միշտ թալանելու է ժողովրդին», «մենք մշտապես կմնանք Ռուսաստանի գաղութը», «մեր ժողովուրդը միշտ թշվառ է ապրելու», «Հայաստանում երբեք արդար ընտրություններ չեն լինելու» և այլն: Ահա երևակայության այն արգելակները, որոնք միանգամից գցում են հայաստանցիներին հուսահատության գիրկը և դրդում են անգործության: Եթե այսօր այդպես է, ապա միշտ այդպես է լինելու: Եթե այսօր մարդիկ տեղափոխվում են ձիերով, ապա միշտ այդպես են տեղափոխվելու»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2152 դիտում
09:52 02-10-2014
Ռուսական ռուբլու ռեկորդային արժեզրկումը շարունակում է հայաստանցիներին նյարդային վիճակի մեջ պահել. ՀԺ
6798 դիտում
19:55 15-01-2016
Կոլումբիայում մեծ արագությամբ թունել մտնող բեռնատարի արգելակները խափանվել են. տեսանյութ
2182 դիտում
11:17 04-10-2016
«Հետընտրական պրոցեսների» միապաղաղ բնույթը դրդում Է քաղաքացիներին քվեարկել իշխանության օգտին. «Առավոտ»
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ