2677 դիտում
10:02 22-01-2015
Մարդասպանին սպառնում է Թալեաթի ճակատագիրը. Վ. Ղուկասյան.168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այլ վերաբերմունք ունի Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների և հնչող պահանջների նկատմամբ, քան հազարավոր գյումրեցիները, որոնք պահանջում են, որ Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի ունենա Հայաստանում, և պատիժն էլ նա կրի ՀՀ-ում: Վարդան Ղուկասյանը թերթի հետ զրույցում ասել է, որ տարբերություն չկա, թե որ երկրի դատավորը ցմահ դատավճռի կդատապարտի նրան, կարևորն այն է, որ հայ հասարակությունը հետևի, որ դատավճիռն ամբողջությամբ իրականացվի։
Նա նաև նշել է, որ մենք հզոր ազգ ենք, ու մենք չպետք է նման մանր խնդիրներ դնենք. Թալեաթ Փաշային էլ է Թուրքիայի դատարանը մահվան դատավճիռ կարդացել, բայց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը մահապատիժն ի կատար է ածել: Մեր մեջ էլի կան նման հերոս տղաներ, որոնք պետք եղած դեպքում կարող են դատավճիռն ի կատար ածել, եթե տեսնեն, որ դա պետական մակարդակով չի կատարվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
11904 դիտում
23:37 10-12-2020
Այս կառավարության մնալու դեպքում Արցախի ճակատագիրը սպառնում է նաև մեզ. Գ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2562 դիտում
10:58 17-04-2014
Հայաստանը Ռուսաստանին է հանձնել ադրբեջանցի վարձու մարդասպանին. Բալտինֆո
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ