4981 դիտում
10:21 22-01-2015
Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ. նա ծեծված է եղել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ: Վ. Պերմյակովի ինքնազգացողությունը վատացել է, և նրան հոսպիտալ տեղափոխելուց հետո տարբեր ստուգումների են ենթարկել: Ըստ նույն տեղեկությունների՝ Պերմյակովը ծեծված է եղել, ինչի արդյունքում էլ նրա ինքնազգացողությունը վատացել է, և ստիպված են եղել նրան հոսպիտալ տեղափոխել:
Իսկ ստուգումներից հետո նրան անմիջապես տեղափոխել են հետ՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա: Թերթի տեղեկություններով՝ հոսպիտալում աշխատում են նաև հայ բժիշկներ, որոնցից շատերը հրաժարվել են Պերմյակովի առողջական խնդիրներով զբաղվել: Ի դեպ, բժիշկներն ընդհանուր ստուգել են նաև՝ արդյո՞ք ոճրագործության մեջ մեղադրվող երիտասարդը որևէ առողջական խնդիր ունի, թե ոչ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ