211652_close_icon
views-count798 դիտում article-date 16:30 22-01-2015

Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարն ընդունել է մանկապարտեզներին սնունդ մատակարարողներին

«Մանկապարտեզներ հաճախող 1500 երեխաները ոչ մի բանով չեն տարբերվում իմ երեխաներից, ձեր երեխաներից, այնպիսի սննդով ապահովենք, ինչ մերոնց կտայինք»,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ Դավթաշենի մանկապարտեզների սննդի մատակարարման մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների հետ հանդիպման ժամանակ: Նախ Ռուսլան Բաղդասարյանը շնորհավորեց նրանց հաղթելու կապակցությամբ, այնուհետև քննարկվեցին հետագա աշխատանքի վերաբերյալ որոշակի հարցեր: Վարչական շրջանի ղեկավարը ընդգծեց, որ հիմնական շեշտը պետք է դրվի մատակարարման բարձր որակի և հիգիենայի վրա. «Ժողովուրդ, ուշադիր եղեք. երեխաների սննդի հետ գործ ունենք: Հուսով եմ՝ պրոբլեմ չենք ունենա իրար հետ ամբողջ տարի»:

Նմանատիպ նյութեր