211652_close_icon

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ընդունեց մանկապարտեզների սնունդ մատակարարողներին

views-count1774 դիտում article-date 16:57 01-03-2016
«Մեր երեխաներին վատ սնունդ չտաք: Իմ խիղճը պետք է հանգիստ լինի, որ մեր մանկապարտեզների երեխաները որակյալ սնունդ են ստանում»,-այսօր Դավթաշենի մանկապարտեզների սննդի մատակարարման մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: Վարչական շրջանի ղեկավարը մատնանշեց այն խնդիրները, որոնք առկա են եղել մինչ օրս և հորդորեց վերացնել, որպեսզի հետագայում այդ թեմային ադրադառնալու հարկ չլինի:

Նմանատիպ նյութեր