1272 դիտում
16:38 22-01-2015
Վերանորոգվել է Ելփին գյուղ տանող ճանապարհը, բարեկարգվել` հրապարակը
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում hիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Վայոց ձորի մարզի Մ2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ելփին գյուղ տանող ճանապարհի 1.5 կմ երկարությամբ հատվածը և Ելփին գյուղի հրապարակը:
Ջրահեռացման խնդիրների հետևանքով Ելփին գյուղ տանող ճանապարհահատվածի հողային պաստառը և ճանապարհային ծածկը վատ վիճակում էին: Առաջացած փոսերի, ցանցավոր ճաքերի պատճառով տրանսպորտային բոլոր միջոցների համար երթևեկությունը տվյալ հատվածում դարձել էր դժվարանցանելի: Կողային առուներն ամբողջությամբ լցվել էին բնահողով և բերվածքներով, անմխիթար վիճակում էին նաև կողնակները:
Նորոգվել են ավտոճանապարհի քայքայված ու տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի հատվածները, կատարվել են փոսային նորոգման, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, կողնակների վերականգնման, կողային առուների մաքրման, ինչպես նաև թափվածքների մաքրման աշխատանքներ:
Ջրահեռացման խնդիրների պատճառով անբարեկարգ վիճակում էր նաև 400 քմ մակերեսով Ելփին գյուղի հրապարակի տարածքը (հուշարձանի հատվածը): Առաջացել էին ջրափոսեր, ինչը դժվարանցանելի էր դարձրել մարդկանց անցուդարձը հրապարակում:
Կատարված աշխատանքների արդյունքում բարեկարգվել է հրապարակի տարածքը, կատարվել են բիտումի տարածումով խճային հիմքի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:
«Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲ ընկերության կողմից 1.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Ելփին գյուղի հրապարակի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով:
Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար պետական բյուջեից տրամադրվել է 21.399. 923, իսկ հրապարակի վերանորոգման համար` 3.449. 998 ՀՀ դրամ:
Ճանապարհահատվածը և հրապարակը շահագործման ընդունելու վերաբերյալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
[img]/ups/images/097324600142192629358262.jpg[/img][img]/ups/images/0999793001421926292390013.jpg[/img][img]/ups/images/0943607001421926291715049.jpg[/img][img]/ups/images/030341600142192629011325.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2251 դիտում
14:06 04-09-2020
Բարեկարգվել են Այրք, Ներքին եւ Վերին Շորժա տանող ճանապարհները
1283 դիտում
22:13 15-07-2022
Բարեկարգվել են Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրի Իլիկավանք, Մանիչարներ տանող և գերեզմանների ճանապարհները
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով