211652_close_icon
views-count745 դիտում article-date 18:23 22-01-2015

Վարչապետն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս եւ Ինժեներիա» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս եւ Ինժեներիա» ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման եւ ագրոբիզնեսի կազմակերպման ոլորտում: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարեւորել է համագործակցության ծավալումը եւ գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձի կիրառումը: Կազմակերպության փոխնախագահ Անտոնիո Լուկեն նշել է, որ ընկերությունը շահագրգռված է Հայաստանում գործունեություն սկսելու եւ գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում: Զրուցակիները քննարկել են հակակարկտային եւ ոռոգման համակարգերի կատարելագործման, ինչպես նաեւ ագրոբիզնեսի կազմակերպման ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները: Պատվիրակության այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ իսպանական իսպանական «Գլոբալ Դեզառոլոս եւ Ինժեներիա» ընկերության միջեւ, որով կողմերը կվերահաստատեն համագործակցություն ծավալելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր