1012 դիտում
19:25 23-01-2015
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության հետ
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» բաժնետիրական ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի վերահաստատել երկկողմ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը և նախանշել գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք համատեղ ծրագրերի հիմնական ուղղությունները:
«Մեզ համար չափազանց կարևոր է այս համագործակցությունը` հատկապես նկատի ունենալով գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձը», - նշեց նախարար Սերգո Կարապետյանը:
«Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության փոխնախագահն իր հերթին ընդգծեց, որ ագրարային ոլորտում երկու երկրների միջև առկա են փոխգործակցության լայն հնարավորություններ ու համագործակցության մեծ ներուժ, և ընկերությունն իրապես շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում:
Անտոնիո Լուկեն տեղեկացրեց, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ընկերությունը նախատեսում է իրականացնել ծրագրեր ագրոբիզնեսի կազմակերպման, հակակարկտային և ոռոգման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների զարգացման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
802 դիտում
18:23 22-01-2015
Վարչապետն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս եւ Ինժեներիա» ընկերության պատվիրակությանը
1569 դիտում
20:00 10-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության պատվիրակությանը
2209 դիտում
20:54 18-04-2016
ՀՀ կառավարության և SAP ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Այս բաժնից
1045 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3202 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1210 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան