211652_close_icon
views-count14029 դիտում article-date 19:41 22-01-2015

Նիժնի Նովգորոդում հայազգի գործարար է սպանվել

Նիժնի Նովգորոդի կենտրոնում սպանվել է հայտնի գործարար Եղիազար Եղիազարյանը, ով «Русский Бизнес Концерн РУБИКОН» ընկերության տնօրենն էր: Այս մասին հայտնում է NewsRoom24 լրատվական գործակալությունը: 49-ամյա գործարարի դին հայտնաբերվել է երեկ՝ հունվարի 21-ին, սեփական տան բակում: Նրան սպանել են՝ երկաթյա խողովակով բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխին: Հայտնի է, որ Եղիազար Եղիազարյանի ղեկավարած ընկերությունը զբաղվում էր ճանապարհների շինարարությամբ և վերանորոգմամբ: Այսօր՝ հունվարի 22-ին, տեղի ունեցած դեպքի առումով առաջին վարկածներն են ի հայտ եկել: «Եղիազար Եղիազարյանի սպանությունը կապված չէ նրա գործունեության հետ»,- հայտնել է սպանվածի գործընկերը, ով տեղի ճանապարհաշինության ոլորտի ներկայացուցիչներից մեկն է: «Ընկերությունը նրա ղեկավարած 23 տարիների ընթացքում մեծ հեղինակություն է ձեռք բերել: Ե.Եղիազարյանը մեծ պրոֆեսիոնալ էր»: Սպանված գործարարի մտերիմներից մեկն էլ նշել է, որ տեղի ունեցածը վրեժխնդրություն է, որն առնչվում է տեղի հայկական համայնքում առկա փոխհարաբերություններին:

Նմանատիպ նյութեր