211652_close_icon
views-count1014 դիտում article-date 18:42 23-01-2015

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին

ԱՄՆ-ի գլխավորած հակաիսլամիստական կոալիցիայի ռազմաօդային ուժերը եւս 23 ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: 10 հարված «բաժին է հասել» Քոբանիում տեղակայված դիրքերին, եւս 3-ը՝ Սիրիայում գտնվող իսլամիստների ճամբարներին: Եւս 10 ավիահարվածից տուժել են իսլամիստների՝ Իրաքում տեղակայված դիրքերը: Գործողությունների ընթացքում 43 զինյալ է ոչնչացվել: Հիշեցնենք, որ Իրաքի եւ Սիրիայի մեծ մասը գրաված ահաբեկչական խմբավորման կազմում մոտ 30 հազար զինյալ կա:

Նմանատիպ նյութեր