4225 դիտում
16:34 23-01-2015
Վարդան Պետրոսյանի գործով դատի ժամանակ վթարից մահացած տղաների ծնողներն արգելեցին ծափեր հնչեցրել և բոյկոտելով նիստը՝ հեռացան դահլիճից
Հետեւելով դերասան Վարդան Պետրոսյանի դատական գործի ընթացքին՝ կարծես «Ռիալիթի շոու»-ի եմ հետեւել: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Վարդան Պետրոսյանի գործով դատի ժամանակ ասել է պաշտպան Մարի Լոռ Դոզեն:
Ինչպես փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, պաշտպանը իր ճառում նաեւ նշել է .«Ոչ ոք չի կարող ինձ ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է այն արարքի համար, որը դուք քննում եք: Պաշտպանական կողմն ապացուցեց նրա անմեղությունը»:
Պաշտպանական ճառի ժամանակ ծափահարություններ հնչեցին, ինչը զայրացրեց տուժողների իրավահաջորդներին եւ վերջիններս արգելեցին ծափահարություններ հնչեցրել՝ դժգոհելով, թե երեխաների գլուխը կերել են, հիմա էլ ծափեր են հնչեցնում: Նրանք այնքան բորբոքվեցին, որ հեռացան նիստերի դահլիճից:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, ում համար մեղադրողը պահանջել էր 6 տարի 6 ամիս ազատազրկում: Ներկաները սպասում են, որ Վարդան Պետրոսյանը այսօր` հունվարի 23-ին, հանդես կգա վերջին խոսքով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Նմանատիպ նյութեր
1605 դիտում
13:45 23-01-2015
Սկսվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը. ներկաները սպասում են նրա վերջին խոսքին
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան