Հնդկաստանում մահապարտը պայթեցրել է դատարանի շենքը. կան զոհեր
Հնդկաստանի արևելյան Արախ քաղաքում դատարանի շենքում պայթյուն է եղել: Լրատվամիջոցները հայտնել են, որ ըստ ականատեսների, այն իրականացրել է կին մահապարտը: Արդյունքում երկու մարդ է մահացել՝ ոստիկանը և մահապարտ կինը:
Ավելի քան 16 մարդ վիրավորվել է: Ըստ նախնական վարկածների՝ դեպքը կամ ահաբեկչություն է կամ հանցագործ աշխարհի հետ կապված պարզաբանում:
Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ դատական նիստում ներկա 2 ամբաստանյալները փախել են, իսկ մինչ պայթյունը մահապարտ կինը փորձել է մոտենալ նրանց խցիկին: Սակայն պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հաղորդվել: