211652_close_icon
views-count1304 դիտում article-date 18:17 23-01-2015

ԱԳ Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը տեղեկատվական կայքերից մեկի հարցին

ԱԳ Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը՝ News.am տեղեկատվական կայքի հարցին. [b]Հարց[/b]. Ամանորից սկսած Ադրբեջանի արկածախնդիր գործողությունների հետևանքով շարունակում է սրվել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում, ինչը զոհերի պատճառ է դարձել։ Ի՞նչ շարժառիթներով է դա արվում։ [b]Շավարշ Քոչարյան[/b]. Խորապես ցավակցում ենք զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին։ Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար։ Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։ Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։ Նմանատիպ սադրանքներով Բաքուն միայն նպաստում է միջազգային հանրության կողմից՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին։

Նմանատիպ նյութեր