211652_close_icon
views-count5582 դիտում article-date 23:19 23-01-2015

Երթևեկության խախտումներից կուտակված տուգանքների դիմաց Մոսկվայի բնակչուհուց առգրավել են Porsche Cayenne-ը

Մոսկվայի դատական կարգադրիչների ծառայությունը առգրավել է Մոսկվայի բնակչուհու Porsche Cayenne ամենագնացը՝ երթևեկության խախտումներից կուտակված տուգանքների դիմաց: Ինչպես հայտնել է ծառայության ներկայացուցիչ Թիմուր Կորոբիցինը, նման տուգանքների թիվը կազմել է 160, իսկ ընդհանուր գումարը՝ 800 հազար ռուսական ռուբլի (ավելի քան12 հազար դոլար): Ընդ որում, տուգանքները վերաբերվում են ոչ թե Porsche Cayenne-ին այլ КамАЗ բեռնատարին, որը գրանցված է կնոջ անունով: Պարզվել է, որ բեռնատարը պարբերաբար երթևեկել է Մոսկվայի ՄԿԱԴ մայրուղով, թեև դա թույլատրվում է միայն գիշերային ժամերին:

Նմանատիպ նյութեր