9586 դիտում
09:50 24-01-2015
ՀՀ բանկերից նախորդ տարի դուրս է բերվել 91.8 միլիարդ դրամ. 168 Ժամ
«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
«ՀՀ բանկերն արդեն հրապարակել են 2014 թվականի 4-րդ եռամսյակի իրենց ցուցանիշները: Այդ տվյալների համադրումից բավական ուշագրավ պատկեր է բացվում: Օրինակ, 21 բանկերի հաշվետվություններից ստացվում է, որ ավանդների և հաշիվների մեծությունը 2014 թվականի ընթացքում աճել է 4.8%-ով կամ 78.2 միլիարդ դրամով: Տարվա սկզբին բանկերն ունեցել են 1.622 տրիլիոն դրամի ավանդներ, տարվա վերջին՝ 1.701 տրիլիոն: Սակայն կա մի կարևոր նրբություն: Ավանդների 70%-ը ՀՀ բանկերում արտարժույթով է: Ու քանի որ նախորդ տարվա ընթացքում դրամն արժեզրկվել է 15%-ով, ապա միայն այդ արժեզրկման հետևանքով ավանդների մեծությունը պետք է կազմեր 1 տրիլիոն 793 միլիարդ դրամ:
Այսինքն՝ աճը պետք է կազմեր 170 միլիարդ դրամ կամ 10.5%: Սա նշանակում է, որ իրականում ՀՀ բանկերում հաճախորդների ավանդների ու հաշիվների վրա եղած գումարները ոչ թե աճել են, այլ նվազել 5.1%-ով կամ 91.8 միլիարդ դրամով: Շատ ավելի պարզ ասած, մարդիկ նախորդ տարվա ընթացքում բանկերից դուրս են հանել 91.8 միլիարդ դրամ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերից սկսեցին լուրեր շրջանառվել, որ քաղաքացիները կանխիկացնում են բանկերում պահվող իրենց գումարները և տեղափոխում դրանք բանկերի պահատուփեր կամ ներքնակների տակ: Այս թվերն անուղղակիերեն հաստատում են այդ լուրերի իսկությունը»:
Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2260 դիտում
14:57 22-07-2021
Այս տարի միջին աշխատավարձը 216 հազար դրամ է. նախորդ տարի եղել է 198 հազար դրամ. ՊԵԿ նախագահ
1367 դիտում
09:48 23-04-2015
Նվազել է Հայաստանի 21 առևտրային բանկերից 17-ի վարկային պորտֆելը. 168 ժամ
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ