4859 դիտում
10:37 24-01-2015
Չգործած հանցանքի համար 40 տարի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել
ԱՄՆ-ում բանտից ազատ է արձակվել 70-ամյա Ջոզեֆ Սլեջը, ով մեղադրվում էր Կարոլինա նահանգի Էլիզաբեթթաուն քաղաքում 2 կանանց սպանության մեջ, հաղորդում է Associated Press-ը:
ԴՆԹ-ի թեստի արդյունքներով՝ պարզվել է, որ 70-ամյա տղամարդը անմեղ է: Կարոլինայի շրջանային դատախազ Ջոն Դևիդը բոլորի ներկայությամբ ներողություն է խնդրել նրանից և խոստացել վերսկսել 1976 թվականին տեղի ունեցած սպանության գործի հետաքննությունը:
Ջոզեֆ Սլեջին մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ նա փախել էր բանտից, որտեղ 4 տարվա ազատազրկում էր կրում գողության համար, իսկ 2 կանանց սպանության ժամանակահատվածը համընկել էր կալանավայրից նրա փախուստի հետ:
Նմանատիպ նյութեր
2904 դիտում
22:39 13-08-2015
Չինացին 20 տարի բանտում անցկացնելուց հետո անմեղ է ճանաչվել
3462 դիտում
20:01 16-11-2015
Բռնեցին հանցանքի պահին, հանցանքի վայրում, նկարահանող խմբի աչքի առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1096 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1183 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1066 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ