211652_close_icon

Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու կոչ է անում

views-count1147 դիտում article-date 10:52 24-01-2015
Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծացնել Ռուսաստանի դեմ կիրառվող քաղաքական ու դիվանագիտական ճնշումը: Վերջինս նշել է, որ այդ հարցում կարևոր դեր կարող են խաղալ ԵՄ անդամ պետությունները: «Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները «գործում են»: Ինչպես ռուսական տնտեսությունը, այնպես էլ ռուս ժողովուրդը տուժում է դրանից»,-ասել է նա: Մոգերինիի խոսքով՝ չճանաչված Ղրիմի միացումը Ռուսաստանին լինելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հիմնական պատճառը:

Նմանատիպ նյութեր