211652_close_icon
views-count1039 դիտում article-date 15:09 26-01-2015

Հովհաննես Մանուկյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը Չեխիայի համար կարևոր գործընկեր է, և չեխական կողմը բարձր է գնահատում մեր երկրի հետ բազմաոլորտ համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են երկու պետությունների միջև իրավական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարարը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով համագործակցության՝ կարևորելով երկու երկրների իրավական և դատական համակարգերի բարեփոխումների ընթացքում փորձի փոխանակումը: Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել հետագա գործակցության օրակարգային հարցերի մշակման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր