1768 դիտում
11:17 27-01-2015
Բնակչությունը գնալով քիչ գազ է սպառում. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնական հադորդագրության համաձայն, 2014թ. 5,4%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի, իսկ 3.4 տոկոսով՝ սպառման ծավալները: Սակայն, հատկանշական է այն հանգամանքը, որ գնալով նվազում են բնակչության և արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները: Ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության, 2014թ. բնակչությունը 4.4%-ով քիչ է գազ սպառել, արդյունաբերության ոլորտը՝ 9,4 % պակաս: Փոխարենը, զազի սպառման ծավալներն ավելացրել է էներգետիկ ոլորտը 16.2%-ով, ԱԳԼՃԿ-ները՝ 5.9 %-ով: Նշենք, որ բնակչությունը գնալով քիչ գազ է սպառում. 2013թ-ին էլ այդ ցուցանիշը պակասել էր 0.6%-ով:
Բնակչության և արդյունաբերական օբյեկտների կողմից գազի սպառման ծավալների կրճատման այս ցուցանիշն անուղղակի կերպով բնութագրում է Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2582 դիտում
17:24 22-01-2014
Ինչ որակի գազ են սպառում բնակիչները. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»