211652_close_icon
views-count1125 դիտում article-date 12:13 27-01-2015

Ֆիդել Կաստրոն աջակցում է ԱՄՆ-ի հետ համագործակցության ամրապնդմանը

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտնել է, որ չնայած չի վստահում ԱՄՆ-ին, բայց ողջունում է Վաշինգթոնի հետ բանակցությունների հնարավորությունը: Կուբայի կենտրոնական հեռուստատեսության եթերում իր գրավոր հայտարարության ընթերցման ընթացքում 88-ամյա Կաստրոն ընդգծել է, որ բոլոր այն բանակցությունները, որ ուղղված կլինեն երկու երկրների միջև եղած խնդիրների լուծմանը, Հավանայի կողմից կընդունվեն՝ միջազգային օրենքներին համապատասխան: Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նշույլը զգացվում է դեռևս դեկտեմբեր ամսից, երբ երկու երկրների նախագահները՝ Բարակ Օբաման և Ռաուլ Կաստրոն, միաժամանակ հայտարարությամբ հանդես էին եկել հեռուստատեսային եթերում: Նշենք, որ Վաշինգթոնը հանել է Կուբայի հետ առևտրային սահմանափակումները և հեշտացրել է կուբացիների՝ ԱՄՆ մուտք գործելու ընթացակարգը: Հայտարարվել է նաև, որ վերականգնվում են 1961թ-ին ընդհատված դիվանագիտական հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր