211652_close_icon
views-count1111 դիտում article-date 11:05 02-09-2014

Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի անդամներին համեմատել է նացիստների հետ

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներին համեմատել է նացիստների հետ: Այս մասին նա գրել է Cubadebate պարբերականում հրապարակած հոդվածում: Ըստ Կաստրոյի՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների քաղաքականությունը մոտ ապագայում կվերածվի կրախի, իսկ դոլարն ու եվրոն կախված կլինեն ռուբլուց ու յուանից: Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի ոչնչացնել քաղաքներ, սպանել երեխաներ, սով և մահ սփռել: «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի կազմավորումն այսօր ընկալվում է որպես վիթխարի խաբկանք: Շատերը զարմանում են, երբ լսում են ՆԱՏՕ-ի եվրոպացի մի շարք ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք իրենց մտքերն արատահայտում են նացիստական ՍՍ-ի ոճով ու ձևով»,- նկատել է Կաստրոն և ընդգծել. «Ադոլֆ Հիտլերի՝ ագահության վրա հիմնված կայսրությունը դարձավ պատմության տխրահռչակ էջերից մեկը, այդպիսին է նաև ներկայումս ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ և բուրժուական կառավարություններին խթանելը, ինչը նրանց ծաղրի առարկա է դարձնում ամբողջ աշխարհում»:

Նմանատիպ նյութեր