Վիլանովայի նախկին օգնականը նշանակվել է «Բարսելոնա»-ի մանկապատանեկան թիմերի տնօրեն
«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի նախկին օգնական Խորդի Ռոուրան նշանակվել է «Բարսելոնա»-ի մանկապատանեկան թիմերի տնօրեն, հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Վիլանովայի բուժման ժամանակ Ռոուրան տևական ժամանակ կատարում էր «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պարտականությունները:
Հիշեցնենք, որ Տիտո Վիլանովան մահացավ 2014 թվականի ապրիլին: Երկուս ու կես տարի թքագեղձի քաղկեցի դեմ պայքար մղած Տիտոն չկարողացավ դիմակայել հիվանդությանը: