211652_close_icon
views-count1277 դիտում article-date 16:59 27-01-2015

Չեչնիայում պահանջել են փակել «ВКонтакте» սոցցանցի 85 էջ

Չեչնիայի հանրապետության դատախազությունը դատական հայցով դիմել է դատարան՝ պահանջելով սահմանափակել «ВКонтакте» սոցցանցի մի քանի էջեր: Վերլուծության արդյունքում դատախազության աշխատակիցները հայտնաբերել են 85 էջ, որոնք, ինչպես պնդում են նրանք, պարունակում են ծայրահեղական հրապարակումներ՝ այդ թվում Charlie Hebdo ֆրանսիական շաբաթաթերթի ծաղրանկարները, որոնց նպատակն է՝ վիրավորել մահմեդականների կրոնական զգացմունքները: Ըստ Չեչնիայի դատախազության, այսպիսի իրավիճակը և նման հրապարակումները հակասում են Ռուսաստանի Սահմանադրության դաշնային օրենքները: Դիմումով նրանք պահանջել են, որպեսզի ինտերնետ-պրովայդերները, որ գործում են հանրապետության տարածքում, անհասանելի դարձնեն նշված հրապարակումները: Ներկայումս դատական հայցը վերանայման մեջ է:

Նմանատիպ նյութեր