Արևմտյան Եվրոպայից hարյուրավոր կանայք միացել են «Իսլամական պետության»-ը
Ըստ հետազոտությունների՝ Արևմտյան Եվրոպայի երկրների մոտ 550 կանայք Սիրիայում և Իրաքում անցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը:
Ռազմավարական երկխոսության ինստիտուտում արված hաշվետվության հեղինակները հարց են առաջադրել, թե ինչու՞ են որոշ կանայք պատրաստ ամեն ինչ թողնել և կյանքը դնել վտանգի տակ, որպեսզի ապրեն ահաբեկիչների կողմից հսկվող տարածքներում:
Ամենագլխավոր պատճառը՝ ջիհադիստի հետ ամուսնանալու ցանկությունն է:
Ըստ հետազոտության արդյունքների՝ շատ կանայք չեն էլ պատկերացրել, թե ինչպիսին իրականում կլինի իրենց նոր կյանքը, սակայն արդեն հետ դառնալու հնարավորություն չեն ունեցել: