211652_close_icon
views-count984 դիտում article-date 15:51 29-01-2015

ՀՀ ԱԺ-ն մտադիր է 1914-23 թթ-երին հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունել

Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներին: Ողջունելով ազգային փոքրամասնությունների անդամներին, Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է հանդիպման շարժառիթը: Նա տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում եւ դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նախաձեռնության նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպեւ նաեւ պայքարել թուրքական ժխտողականության դեմ: ԱԺ փոխնախագահի խոսքով, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը չի դատապարտել մարդկության դեմ իրականացված նման ոճրագործությունները, մեծ է դրանց կրկնության հնարավորությունը: Նա անընդունելի է համարել 21-րդ դարում դեռեւս առկա ժխտողական քաղաքականությունը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խորհրդակցել է ԱԺ տարբեր խմբակցություններում ընդգրկված պատգամավորների հետ. հայտարարության նախագծի վերաբերյալ նրանց տեսակետը դրական է: Խորհրդարանը նախատեսում է այն ընդունել առաջիկա գարնանային նստաշրջանի ընթացքում: Հանդիպման ավարտին հյուրերը համայնքների անունից շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահին սպասված նախաձեռնության համար, ինչպես նաեւ ներկայացրել առաջարկներ, որոնք վերաբերում էին հետագա համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր