211652_close_icon
views-count1104 դիտում article-date 09:20 30-01-2015

ԵՄ-ը մինչև սեպտեմբեր երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը

Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները նախօրեին պայմանավորվածություն են ձեռք բերել միմյանց հետ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը 6 ամսով երկարաձգելու շուրջ: Այս մասին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Նա նշել է, որ խոսքը գնում է այն պատժամիջոցների մասին, որոնց կիրառումը պետք է ավարտվեր մարտի 17-ին, սակայն Ուկրաինայի արևելքում իրավիճակի շիկացումը և հատկապես Մարիուպոլի կրակոցները փոխեցին նախորօք ընդունված որոշումը:

Նմանատիպ նյութեր