211652_close_icon
views-count2182 դիտում article-date 12:53 11-10-2016

ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը պահանջում են ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հանդես են եկել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներր երկարաձգելու առաջարկով՝ նշելով, որ հարկավոր է միաժամանակ նաև պահպանել երկխոսության հնարավորությունը, հաղորդում Ria Novosti-ն։ Հայտարարությունը նրանք արել են գերմանական Պասսաու քաղաքում կայացած «Մարդիկ՝ Եվրոպայում» խորագրով կոնֆերանսի շրջանակներում։ Մասնավորապես, Տուսկը նշել է, որ Ղրիմի անեքսիայից հետո ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներից հետո Մոսկվայի գործողությունները ամենևին էլ չեն փոխվել։ Շուլցն իր հերթին քննադատել է Ուկրաինայում Մոսկվայի գործողությոնները և Եվրոպայում աջ ազգայնականներին նրա աջակցությունը։ «Այդուհանդերձ, մենք չպետք է Մոսկվային վտարանդի համարենք, հարկավոր է Մոսկվային հասկացնել, որ Արևմուտքը երկխոսության համար բաց հնարավորություն կարող է ընձեռել նրան»,-ասել է նա։ Սթոլթենբերգն էլ հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններին, սակայն գտնում է, որ Արևմուտքը կարող է քաղաքկաան երկխոսություն վարել Մոսկվայի հետ այնքան ժամանակ, քանի դեռ ուժեղ է։

Նմանատիպ նյութեր