2269 դիտում
14:58 27-05-2016
G 7-ի երկրները երկարաձգում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ավարտին հայտարարել է, որ G7-ի անդամ պետությունները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները, հաղորդում է BBC-ն:
Պատժամիջոցները կերկարաձգվեն մինչև այս տարվա հունիս ամիսը:
Քեմերոնի խոսքով՝ այս որոշումը վճռորոշ նշանակություն կունենա և կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև որ Մոսկվան կատարի համաձայնագրով ստանձնած մինսկյան պարտավորությունները:
Նախօրեին նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Մոսկվան կատարել է մեծ գործ՝ ազատ արձակելով ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին և նրան հանձնելով ուկրաինական իշխանություններին:
Նմանատիպ նյութեր
1101 դիտում
09:20 30-01-2015
ԵՄ-ը մինչև սեպտեմբեր երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը
2067 դիտում
12:59 19-05-2016
Ֆեդերիկա Մոգերինին Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգում է ակնկալում
2236 դիտում
12:53 11-10-2016
ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը պահանջում են ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգում
Այս բաժնից
793 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար
1129 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել