«Բավարիա»-ի առավելությունը այնքան մեծ է, որ մրցակիցները չեն ցանկանում պայքարել նրա հետ. Վատցկե
Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեի կարծիքով Բունդեսլիգայում ոչ թիմը արդեն ի զորու չէ պայքարել «Բավարիա»-ի հետ:
«Բունդեսլիգայում «Բավարիա»-ի առավելությունը այնքան մեծ, որ մրցակիցները նույնիսկ չեն ձգտում պայքարել նրա հետ: Նախկինում ամեն ինչ այլ կերպ էր»,- ասել է Վատցկեն:
Հարկ է նշել, որ Բունդեսլիգայի 17 տուրից հետո առաջատար «Բավարիա»-ն երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգ»-ին գերազանցում է 11 միավորով: Ինչ վերաբերվում է «Բորուսիա»-ին, ապա դորտմունդցիները գտնվում են նախավերջին տեղում: