211652_close_icon
views-count54976 դիտում article-date 22:34 30-01-2015

Նոր մանրամասներ՝ Պերմյակովի նկատմամբ քրեական գործից. նրան սպանության վայր չեն տեղափոխել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ իրականությանը չեն համապատասխանում էլեկտրոնային և զանգվածային լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ քննչական մարմինը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին առանձնակի դաժանությամբ սպանած պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովին դեպքի վայր չեն բերել, ասյինքն՝ քննչական փորձարարություն տեղի չի ունեցել նրա նկատմամբ: Ըստ տեղեկությունների՝ քննարկվում է, որ մինչև քննչական փորձարարություն կատարելը, նրան պետք է դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննության ենթարկել: Ըստ մեր տեղեկությունների՝ քննչական փորձարարությանը մասնակցելու են Հայաստանյան հայտնի 5 հոգեբույժ, հոգեբաններ, որոնց անունները քննչական մարմինը նախաքննության շահերից ելնելով՝ գաղտնի է պահելու և այս գործողությունների համար Հայաստան են ժամանելու նաև Մոսկվայում գտնվող Սերպովի անվան հոգեբուժական հիվանդանոցի պրոֆեսորներ: Եթե փորձաքննության արդյունքում բժիշժկները տան եզրակացություն, որ նա հանցագործության պահին եղել է անմեղսունակ (հոգեկան խանգարված, այսինքն՝ շիզոֆրենիկ) ապա նրան դեպքի վայր էլ չեն բերի: Քննչական մարմինը նաև գաղտնի է պահում Սերպովի հիվանդանոցից ժամանող բժիշկների տվյաները, իսկ Վ. Պերմյակովին Ավետիսյանների տուն քննչական փորձարարության կբերեն այն ժամանակ, եթե պարզվի, որ նա եղել է մեղսունակ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից[url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/] հայտել էր[/url] ֆոտոլրագրողը, հունվարի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Մահացածներից 2-ը տղամարդ էին, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Դեպքի վայր էին ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը եւ այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր