1744 դիտում
17:28 02-02-2015
Սանկտ-Պետերբուրգում հատուկ սարքը ձախողել է մեքենայի գողությունը
Սանկտ-Պետերբուրգում հունվարի 29-ի գիշերը երկու անձանց չի հաջողվել մեքենա գողանալ՝ հատուկ սարքի պատճառով: Տներից մեկի հարեւանությամբ կայանված Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայի շարժիչը գործի չի դրվել, քանի որ աշխատել է մեքենայում տեղադրված հատուկ սարքավորումը՝ «արգելափակելով» շարժիչի աշխատանքը:
Երբ գողերը փորձել են գործի դնել շարժիչը, սարքավորումը ահազանգ է ուղարկել անվտանգության համակարգերի կենտրոն, որտեղից էլ գողության փորձի մասին տեղեկացրել են ոստիկանությանը:
Իրավապահներին հաջողվել է բռնել գողերից մեկին, մյուսը փախել է դեպքի վայրից:
Անվտանգության համակարգերի կենտրոնի տվյալներով՝ մեքենաների գողության դեպքերի 9%-ը տեղի է ունենում ժամը 24.00-02.00-ի սահմաններում:
Նմանատիպ նյութեր
2680 դիտում
22:43 03-06-2015
Տեսանկարահանող սարքը արձանագրել է խանութից կատարված գողությունը. տեսանյութ
1681 դիտում
23:00 31-01-2019
Գողացել էր մեքենայի էլեկտրական կարգավորող սարքը
Այս բաժնից
1213 դիտում
18:42 08-01-2025
Իրանի ԱԱԽ քարտուղարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
1015 դիտում
18:19 08-01-2025
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
2911 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress